Վաղը՝ հունիսի 19-ին ժամը 11-ին ԱԺ-ում կքննարկվի Մանվել Գրիգորյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության հարցը։
Այսօր կայացած կառավարության նիստում առաջարկվել է արտահերթ նիստ գումարել եւ օրակարգում ներառել ՀՀԿ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության հարցը: