Հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով․ ՄԻՊ-ի զեկույցը՝ ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում

Երեկ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով և որ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները արհեստական են: Այս մասին տեղեկացնում է Հհ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ապացույցների թվում է Ադրբեջանի նախագահի ու Թուրքիայի 1-ին տիկնոջ միջև տեսաձայնագրված խոդակցությունը, որտեղ խոսվում է գերիներին հատուկ պահելու և մաս-մաս վերադարձնելու մասին: Քննարկումը կազմակերպել էր ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը:

Քննարկման մասնակիցների թվում էր նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը: