«ԵԼՔ» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության հարցով քվեարկությանը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
«Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի վարչապետի ընտրության հարցով քվեարկությանը։ Վստահեցրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ ԱԺ-ում ընթանում է վարչապետի երկրորդ ընտրությունը: Եթե ԱԺ-ն այսօր էր վարչապետ չընտրեց, ապա Խորհրդարանն իրավունքի ուժով կլուծարվի եւ տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: