2018 թվականի հունիսին Հայաստան կատարած այցի արդյունքները հաշվի առնելով՝ ԵԱՀԿ-ն և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են աջակցելու Հայաստանին բարեփոխումների, մասնավորապես, հակակոռուպցիոն լայնածավալ միջոցառումների իրականացման հարցերում:
Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյին՝ Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպման ժամանակ: Փոխանցում են Արդարադատության նախարարությունից:
Զեյնալյանը Իտալիայի Հանրապետությունում է գտնվում աշխատանքային այցով:
Հանդիպման ժամանակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները: