Հայաստան այցի ընթացքում Շառլ Միշելը հանդիպում կունենա Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․

Հուլիսի 16-ին տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Այցի նպատակն է վերահաստատել Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացման շարունակականությանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը, ինչպես նաև՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը:

Այցելության ընթացքում Շառլ Միշելը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։