Մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով` տեսչական մարմինների ստուգումների արդյունքում, մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախատումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Հայտնում է ՀՀ կառավարությունը։