Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը

Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսիյանը այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու է. «Սա անում եմ որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն, կամք եւ մեղք այսօրվա իրավիճակի համար եւ ուզում է մասնակցել դրա հաղթահարման, ապաքինման համար: Այս հայտի մասնակցության հրավեր եմ հղում ՀՀ շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին եւ կուսակցություններին:

Բոլոր հայերին, որոնք հավատում են, որ մեր երկիրը մեկի կուսակցասեփականությունը չէ այլ Հայաստանի Հանրապետություն է, որ ՀՀ նախագահը իր սեփական օրինակով, ընտանիքով շրջապատով պետք է կրի օրենքի ողջ ուժն ու խստությունը եւ պատասխանատվությունը: Ակնկալում եմ նրանց մասնակցությունը եւ զորակցությունը, որոնք ուզում են տեսնել ՀՀ ժողովրդավարական հանրաքվե: Որոնք ակնկալում են, որ իրենց նախագահի ընտանիքը ոչ թե հարստանալու է, այլ աղքատանալու, քանի դեռ այստեղ մեկ աղքատ ընտանիք կա, որոնք ուզում են տեսնել Հայաստանը ինքիշխան երկիր, եւ առաջատարությունը գնահատող մեր տարածաշրջանում: Ովքեր գնահատում են ազգային շահի իրացման եւ հռչակման անհրաժեշտությունը շատ կարեւոր ժամանակահատվածում: Կարդալ ավելին