Երևանի մետրոպոլիտենն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով

1.2 մլրդ դրամի չարաշահումներ՝ մետրոպոլիտենում. ՊՎԾ-ն ամփոփել է ուսումնասիրությունները

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ. ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։