«2021 թվականի ութ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է գողության 6741 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 6418 գողության դեպք), որից 744-ը՝ բնակարանային (2020-ի նույն ժամանակահատվածում՝ 819 դեպք): Նախորդ տարվա համեմատությամբ՝ բնակարանային գողությունների թիվը նվազել է 75-ով»,- այս մասին «Մեդիալաբին» փոխանցեցին ՀՀ ոստիկանության շտաբից:
Այս տարվա ութ ամիսների ընթացքում, ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի, գրանցվել է տրանսպորտային միջոցներից կատարված գողության 2682 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ավելի քիչ՝ 2268 դեպք:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են նաև, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ծառայողների կողմից իրականացվում են շրջիկ ծառայություններ, ինչպես նաև առանձին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
«Գործընթացը մշտապես գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ պարբերաբար տրվում են համապատասխան հանձնարարականներ»,- հաղորդում են ՀՀ ոստիկանության շտաբից: