Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությանը․ դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը նախապես դիմել է դատարանին և տեղեկացրել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությանը։

Դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը։ Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։

Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։