Էրդողանը Ալիևին պարգևատրել է շքանշանով՝ «Արցախյան պատերազմում հաղթանակի համար».Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրվել է Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանով՝ «Արցախյան պատերազմում հաղթանակի համար»։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պարգևը Ալիևին հանձնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Թյուքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում։ Ալիևն ասել է, որ շատ հպարտ է Թյուրքական աշխարհի բարձրագույն մրցանակին արժանանալու համար։ Էրդողանն էլ իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանն Ալիևի գլխավորությամբ 44 օրվա ընթացում «ազատագրել է Ղարաբաղը հայկական օկուպացիայից»։

«Այդ հաղթանակը հատուկ նշանակություն ունի ոչ միայն մեր ադրբեջանցի եղբայրների, այլև ամբողջ Թյուրքական աշխարհի համար։ Պատերազմի արդյունքում կատարվել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, որոնք տարիներով չէին կատարվում։ Ղարաբաղում հաղթանակը ոչ միայն բերեց Ադրբեջանի «օկուպացված» տարածքների «ազատագրմանը», այլև ճանապարհ հարթեց տարածաշրջանում կայունության ու համագործակցության համար։

Այդ առիթով ես հպարտությամբ հանձնում եմ Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը իմ սիրելի եղբորը՝ Իլհամ Ալիևին»,-ասել է Թուրքիայի նախագահը։ Միաժամանակ, Թյուրքական խորհրդում նախագահությունը Ադրբեջանից անցել է Թուրքիային։