Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև  ռազմաքաղաքական դաշինքի կնքումը հրատապ անհրաժեշտություն է․ ՀՅԴ

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև  ռազմաքաղաքական դաշինքի կնքումը հրատապ անհրաժեշտություն է․ ՀՅԴ
Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև  ռազմաքաղաքական դաշինքի կնքումը հրատապ անհրաժեշտություն է․ ՀՅԴ

ՀՅԴաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև  ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։

Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴաշնակցոթյունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը:

Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները,

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝

Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ:

ՀՅԴաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողով

Ստեփանակերտ,

Արցախի հանրապետություն,

24 հունվար,2019»։