«Փյունիկ»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են 8 ֆուտբոլիստներ։ 

Այդ ֆուտբոլիստներն են` Եվգեն Բուդնիկը (պայմանագրի ավարտ), Գերման Պենկովը (պայմանագրի ավարտ), Ռոբերտ Դարբինյանը (պայմանագրի ավարտ), Վալերի Բոլդենկովը (փոխադարձ համաձայնությամբ), Ջուլիուս Դևիդ Ուֆուոման (պայմանագրի ավարտ), Նորայր Ղազարյանը (փոխադարձ համաձայնությամբ), Գոռ Մալաքյանը (պայմանագրի ավարտ), Մուհամեդ Յուսուֆ Լադանը (պայմանագրի ավարտ)։

Արդեն ավարտված Հայաստանի առաջնությունում «Փյունիկ»-ը 9 թիմերի պայքարում 7-րդն է: