Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են COVID-19-ի շարժական լաբորատորիա

Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդի նախաձեռնությամբ ՀՀ-ում հավատարմագրված այլ երկրների ռազմական կցորդներն այցելել են COVID-19 վարակի հետազոտման շարժական  լաբորատորիա, որը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կցորդներին ներկայացվել են հետազոտող սարքերի հնարավորություններն ու ընթացող լաբորատոր աշխատանքները: