ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհված քաղաքացիներ հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ներկայացրեց գագաթնաժողովի օրակարգը. Ղազախստանում տիրող իրավիճակը և դրա կարգավորման միջոցների վերաբերյալ քննարկում:
Ավելի վաղ նիստին իրենց մասնակցությունը հաստատել էին կազմակերպության անդամ բոլոր պետությունները ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:
Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: