Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մոտ ժամանակներում կարող են հանդիպել Եվրոպայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Լավրով-Բլինքեն հանդիպումը նախապատրաստման ակտիվ փուլում է:
Ավելի վաղ ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել էին երկրների միջև անվտանգության երաշխիքներին և հետագա շփումներին վերաբերող հարցեր: