ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այսօր՝ փետրվարի 11-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։
Տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Նշենք, որ փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմինը դիտարկել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 373 տրանսպորտային միջոց, կազմել 35 վարչական արձանագրություն։ Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։