Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել ուկրաինական կողմի հետ՝ արյունահեղություն թույլ չտալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունն ուղղաթիռներով ժամանել է ռուսական կողմի հետ բանակցությունների վայր՝ Բելառուսի Բելովեժյան թավուտ: Ռուսական պատվիրակությունը ժամանել էր դեռ երեկ: