Կանխվել է մաքսանենգ ճանապարհով համակարգիչներ, հեռախոսներ և դրանց աքսեսուարներ Հայաստան տեղափոխման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Ինչպես հայտնում ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության  աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով Երևան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների ձեռքի պայուսակները:

Զննման արդյունքում ձեռքի երկու պայուսակներից հայտնաբերվել է ընդհանուր թվով չհայտարարագրված  տարբեր մոդելի  հեռախոսներ,  ականջակալներ, դյուրակիր համակարգիչներ և ձեռքի էլեկտրոնային ժամացույցներ: Չհայտարարագրված ապրանքների շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն դրամը:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով և նախապատրաստված նյութերի հետ միասին` վարչական վարույթ իրականացնելու նպատակով, ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։