ՌԴ-ն վերացրել է օդային հաղորդակցության կորոնավիրուսային սահմանափակումները Հայաստանի և ևս 7 երկրի համար

Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի համար: Դրանց թվում է նաև Հայաստանը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը:

Գործակալության փոխանցմամբ՝ COVID-19-ի սահմանափակումները  չեն գործի նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի  և Իրանի կանոնավոր ու անկանոն չվերթների համար:

«2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն՝  կանոնավոր և անկանոն չվերթների համար COVID-19-ի սահմանափակումները վերացվել են դեպի, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ադրբեջան և Իրան »,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ամբողջությամբ հանվել էին դեպի Բելառուս, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս , Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա և Կուբա թռիչքների սահմանափակումները։