Հայաստանի նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կմասնակցի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ Աշոտյանի, Սերժ Սարգսյանը հանրահավաքին կմասնակցի ոչ միայն որպես հանրահավաքի կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, այլ նաև «Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ամագ ունեցած քաղաքական գործիչ»:
«Պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է այն ու անձամբ մասնակցում այդ հանրահավաքին», -ասել է Աշոտյանը:
Նա նաև շեշտել է, որ Սերժ Սարգսյանը ելույթ չի ունենա, հարթակում չի լինի և «լինելու է ժողովրդի հետ, ժողովրդի մաս»: