Առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություն չի կրել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Նրա խոսքով, հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Թորոսյանը տեղեկացրել է, որ թեժ մարտերը շարունակվում են, և հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: