Արարատ Միրզոյանը մասնակցում է Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկող ԵԱՀԿ նախարարական համաժողովին

Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն: