Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ
Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Հունիսի 22-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Պտղնի, Քանաքեռավան, Արգել, Արագածոտնի մարզի Կոշ, Տավուշի մարզի Կոթի գյուղերում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 շահմար, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: