Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի համակարգված գործողությունները, ներառյալ՝ քաղաքացիական բնակչության և կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հունանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այդ քայլը նպատակ ունի վնասել քաղաքացիական բնակչությանն ու մասշտաբային հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղում: