Բաքուն Թենիսի միջազգային ֆեդերացիայից և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայից պահանջում է քայլեր ձեռնարկել հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Անցած օրերին, Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակներից հետո, Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվի վրա Արցախին աջակցող գրառումներ էր արել՝ «Արցախ ուժեղ մնա», «Շարունակեք հավատալ մինչև վերջ, ուժեղ եղիր, Արցախ»։
«Թենիսիստը պետք է պատժվի սադրիչ գործողությունների համար և չպետք է թույլ տալ, որպեսզի նման իրավիճակը կրկնվի»,- հայտարարարել է Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան։
Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած մարզիկը հետխաղային ասուլիսում հայտարարել է, որ իրեն ոչ ոք չի արգելել գրել տեսախցիկին Արցախի մասին։