«Իմ դիրքորոշումը մեկն է. եթե պարզվի, որ ճիշտ է, որ մեր ջուրը կեղտոտվելու է, մեր օդը կեղտոտվելու է, մեր խոտը կեղտոտվելու է, մեր հողը աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել:
Բայց եթե պարզվի, որ խնդիրը միայն այն է, որ պատուհանից ինչ-որ մի տանիք է երևում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկենք».- այս մասին Ջերմուկի բնակիչների հետ հանդիպմանն այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը: