Հայաստան ժամանեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում. նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Լուկաշենկոն հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: