Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանին Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց:
Այս որոշմանն ավագանու այսօրվա նիստում միաձայն կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ:
Կոչումը շնորհվեց «Էրեբունի-Երևան-2801 տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար»:
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին: