11 զոհ, տասնյակ վիրավորներ․ Ռուսաստանում արձանագրվել է գորշ արջերի անոմալ ակտիվություն

Տասնմեկ զոհ, բազմաթիվ վիրավորներ, հարյուրավոր ոչնչացված գիշատիչներ և զբոսաշրջիկների համար փակված արգելոցներ։ Ռուսաստանում ամռանը և սեպտեմբերի սկզբին արձանագրվել է գորշ արջերի անոմալ ակտիվություն։

Արջերի և մարդկանց միջև հակամարտության աշխարհագրությունն ընդգրկում է երկրի գրեթե կեսը։ Արջերը արդեն մի քանի ամիս ահաբեկում են Հեռավոր Արևելքի բոլոր 11 շրջանները, Սիբիրի 9 շրջանները, Վոլգայի շրջանի 8 շրջանները, Ուրալի 5 շրջանները, ինչպես նաև հասել են Հյուսիս-Արևմտյան դաշնային օկրուգ՝ ներառյալ Լենինգրադի, Նովգորոդի և Արխանգելսկի մարզերը։

Ամռան և աշնան սկզբի արդյունքները՝ 11 զոհ, տասնյակ տուժածներ, հարյուրավոր գնդակահարված գիշատիչներ և արտակարգ ծառայությունների մշտական բարձր պատրաստվածություն։

Արևելյան Սիբիրում արջերի հարձակումների մասին հաղորդումները պարբերաբար ստացվում են։ Օրինակ՝ սեպտեմբերի 15-ին Բուրյաթիայում գետամերձ տարածքում զբոսնող թոշակառուն հրաշքով փրկվել է կատաղած գիշատչից՝ բարձրանալով ծառի վրա։

Տղամարդը կարողացել է իջնել միայն այն բանից հետո, երբ Բուրյաթիայի բնության վերահսկողության մասնագետները ոչնչացրել են արջին։

Այս դեպքը լայնածավալ աղետի միայն մի մասն է։ Ինչպես հայտնել են գերատեսչությունում, միայն վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետության բնակիչներից ստացվել է 24 ահազանգ՝ բնակելի գոտիներում և դպրոցների տարածքներում գիշատիչների հայտնվելու վերաբերյալ։

Ընդամենը մեկ օրվա ընթացքում պետական որսի տեսուչները Բուրյաթիայի տարբեր շրջաններում ոչնչացրել են 9 արջի, իսկ սեզոնի ընթացքում տարածաշրջանում հարկադրաբար գնդակահարված արջերի ընդհանուր թիվը հասել է 158-ի։