Հայաստանին կսահմանափակեն նաև ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերի հասանելիությանը․ Բելառուսի ԱԳ նախարար

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի, ինչպես նաև պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամները նպատակահարմար են համարել նաև սահմանափակել Հայաստանի հասանելիությունը կազմակերպության փակ բնույթի փաստաթղթերին։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին և դադարեցրել անդամավճարների վճարումը։