Համակարգն ամեն ինչ արել է Արսեն Գևորգյանի մահը կանխելու համար. Քրեակատարողական ծառայության պետ. «Ազատություն»

Քրեակատարողական ծառայության պետն «Ազատության» հետ զրույցում այսօր պնդել է, թե համակարգն իր կողմից ամեն ինչ արել է ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածը բացառելու համար: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Քրեակատարողականի ծառայողների գործողությունների և բժիշկների արագ արձագանքման տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեակատարողական ծառայությունը, համակարգն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի այս դեպքը տեղի չունենար», – ասել է Ծովինար Թադևոսյանը:

Օրերս «Նուբարաշենի» բանտում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքից հետո քրեակատարողական ծառայությունում քննություն է իրականացվում: Ըստ Թադևոսյանի, դեռևս արդյունքներ չկան, բայց տեսախցիկների հրապարակած ժամանակացույցն էլ է ցույց տալիս, որ շտապօգնությունը չի ուշացել, հասել է 16 րոպեի ընթացքում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում