ԱԱԾ-ն հաստատում է՝ պաշտոնանկ արված տնօրենի տեղակալը խորհրդական է նշանակվել. «Ազատություն»

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ Սյունիքի մարզ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից հետո պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական:

«Ազատությանն» հարցմանն ի պատասխան՝ կառույցից հայտնել են, որ Սանամյանի նշանակումը եղել է նոյեմբերի 2-ին՝ տեղակալի պաշտոնից ազատվելուց մեկ ամիս անց: Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ըստ մեղադրական եզրակացության, Հայաստանի տարածք էր ներթափանցել սեպտեմբերի 26-ին և 5 օր շարունակ աննկատ մնացել:

Ավելին՝ սկզբնաղբյուրում