Չինաստանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ավարտվել է։ Բանակցությունները տևել են շուրջ 40 րոպե։
Հանդիպումից առաջ Թրամփը Պուտինին իր ընկերն է անվանել՝ նշելով, որ իրենք երկար տարիներ լավ հարաբերություններ ունեն և վաղուց են ճանաչում միմյանց։ Պուտինը հայտարարություններ չի արել։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են եղել պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Կրեմլի տվյալներով՝ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը Ռուսաստանի պատերազմն էր Ուկրաինայի դեմ։ Հանդիպումից հետո երկու նախագահներն էլ ձեռնպահ են մնացել մամուլի համար մեկնաբանություններից։
Նոյեմբերի 19-ին Շենժենում նախատեսված է նաև Թրամփի, Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը։



















