3,79 միլիարդ դոլար. GTA VI-ը վաճառքի առաջին 24 ժամում ռեկորդային եկամուտ է գրանցել

«Grand Theft Auto» (GTA) խաղաշարի վեցերորդ մասը թողարկումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում ռեկորդային՝ 3,79 միլիարդ դոլարի եկամուտ է ապահովել։ Խաղը շուկա է դուրս եկել նախորդ մասից 13 տարի անց։

Խաղի մշակող ամերիկյան Rockstar Games ընկերությունը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ GTA VI-ի վաճառքից ստացված եկամուտը թողարկման առաջին օրը կազմել է 3,79 միլիարդ դոլար (3,45 միլիարդ եվրո)։

«Մենք խորապես հուզված ենք ամբողջ աշխարհի խաղացողների արձագանքից և անչափ ուրախ ենք կիսել այս պահը ձեզ հետ»,- ասել է Rockstar Games-ի նախագահ և հիմնադիր Սեմ Հաուզերը։

Խաղի համակարգչային տարբերակի թողարկման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։