Քարի լիճ տանող ճանապարհն ու Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է։

Փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։