Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան

Կանադայի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Ուկրաինայի տարածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ:

«Մինչ մենք շարունակում ենք սերտ համագործակցել մեր գործընկերների հետ ու հետևել իրադրությանը, կոչ եմ անում Ուկրաինայում բոլոր կանադացիներին ձեռնարկել անհրաժեշտ քայլերը հիմա լքելու երկիրը»,- ասել է նա: Ժոլին ընդգծել է, որ կանադացի դիվանագետները շարունակում են մնալ իրենց տեղերում և տրամադրում են հյուպատոսական ծառայություններ: