ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի քննարկմանը ներկայացված Ադրբեջանի առաջարկած «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» բանաձևի նախագիծը զվարճալի է թվում իշխանական ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին:
«Այն պահին, երբ Ալիևը տեսավ, որ Մեդվեդևը, այսինքն Ռուսաստանը, սանձեց իրեն և այդ սանձը բերանին սկսեց թփռտալ աջ ու ձախ, հանդես բերեց այդ ծիծաղաշարժ նախաձեռնությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով ՄԱԿ-ի ԳԱ 64-րդ նստաշրջանին առաջարկած ադրբեջանական բանաձևն ասաց Պետրոսյանը:
Իր տեսակեըը Ռաֆիկ Պետրոսյանը բացատրում է նրանով, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեյաի որոշումները ոչ մի պարտադիր ուժ չունեն որևէ պետության համար: Ըստ նրա Ադրբեջանը պարզապես նպատակ ունի հետագայում բանաձևը մտցնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որը իրավասու է պարտադրել որևէ պետության կատարել իր ընդունած որոշումները:
«Եթե նա այդպիսի ծիծաղաշարժ նախաձեռնությամբ է հանդես գալիս, որևէ արդյունքի չի հասնի»,-հավելեց Ռաֆիկ Պետրոսյանը: