Բարոյական պարտք կա՝ սարքելու մի երկիր, որի անկախությունը կլինի իրական ու մեծ․ Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ճոռոմ խոսքեր ենք քեզ բերել, որովհետև մեր զամբյուղում ուրիշ ոչինչ չկա։ Քեզ սիրել ենք մեր զավակի պես՝ վնասելով, աչքաթող անելով, սխալ ու անխնա։ Եվ հիմա, երբ մարդու լեզուն էլ չի պտտվում շնորհավորելու, ես միայն մի բան կուզեմ ասել. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը վերապրած ու մինչև էսօր էդ զգացողությունների մասին բառերով խոսել չկարողացող մարդկանց ուսերին բարոյական պարտք կա՝ սարքելու մի երկիր, որի անկախությունը կլինի իրական ու մեծ, որի անկախությունը կլինի իր բոլոր քաղաքացիների անկախության հանրագումարը։

Պահե՛ք նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զգացողությունը ձեր սրտում, որպես առաջ մղող ահռելի մի ուժ ու չպատմեք էդ գիշերվա պատմությունը ոչ ոքի, որովհետև մեր երկիրը բառերով նկարագրվող արժեքների ու հույզերի ձեռքից էսպես մաշվեց»։