Հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք

«Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։
Վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»,- գրել է Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հարգելի վարորդներ ուշադրությունՓետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության…

Gepostet von Gagik Surenyan am Sonntag, 23. Februar 2020