Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն Հայաստանին կոչ է արել անհապաղ սկսել ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ համաձայնագրի աշխատանքները:
«Ես գտնում եմ, որ որոշակի առաջընթաց է ձեռք բերվել, եւ մենք կարող ենք հանգիստ դուրս գալ խաղաղ համաձայնագրի»,- ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների ասել է Մամեդյարովը:
Նա նշել է, որ բազային սկզբունքների մեջ գոյություն ունեն չհամաձայնեցված կետեր, եւ ինչքան էլ ջանքերն եռապատկվեն այդ կետերը համաձայնեցնելու համար, դրանք միեւնույն է արտահայտվելու են խաղաղ համաձայնագրում:
«Եկեք միանգամից սկսենք աշխատել խաղաղ համաձայնագրի վրա, եւ ողջ աշխարհին ցույց տանք մեր քաղաքական կամքը, որ մենք պատրաստ ենք աշխատել միանգամից իրավաբանորեն պարտադիր խաղաղ համաձայնագրի վրա»,- ասել է Մամեդյարովը:
© Medialab.am