Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացումները կցուցադրի facebook-յան էջում

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հանդիսատես, քանի որ հասկանալի պատճառներով թատրոնները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց բնականոն գործունեությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը որոշում է ընդունել իր facebook-յան էջում ցուցադրել մի շարք ներկայացումներ, որոնք, կարծում ենք, Ձեզ շատ կհետաքրքրեն: Վստահ ենք, որ այս դժվար օրերը շուտով կհաղթահարենք:
Եղեք առողջ»։