Ինչպես հաղորդում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբը, ներկա դրությամբ խոչընդոտվել է ՀԱԿ թեկնածուի նախընտրական քարոզարշավը՝ Հարավ-արեւմտյան Ա-1 թաղամասի՝ Սվաճյան 37 հասցեում:
Երիտասարդները 7-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորական թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ նամակներ են փորձել բաժանել ընտրողներին, ինչը փորձել են կանխել նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները:
Դեպքի կապակցությամբ, ինչպես տեղեկացնում է Փաշինյանի շտաբը, համապատասխան հաղորդում է տրվել իրավապահ մարմիններին: Համացանցում տարածված տեսանյութում հստակ երեւում է, որ խոչընդոտողները պատվեր են կատարում՝ Փաշինյանին խոչընդոտելով հիմնականում կանանցից բաղկացած խումբը վանկարկում է ՀՀԿ թեկնածուի անունը:
© Medialab.am