ՀՀ պետական դպրոցների ու վարժարանների տնօրենների ավելի քան 70 տոկոսը ՀՀԿ անդամ են: Գյումրիի 42 վարժարաններից տնօրեններից 32-ը եւ Վանաձորի 29 տնօրեններից 26-ը ՀՀԿ անդամ են դարձել 2012թ.-ի մարդտի սկզբին:
Այս տվյալներն այսօր հաղորդել են 5 հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ՝ ժուռալիստների «Ասպարեզ» ակումբ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե», «Երեւանի մամուլի ակումբ», «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռումպցիոն կենտրոն:
Նրանք համոզված են, որ հենց այս ռեսուրսներն են օգտագործվել ՀՀԿ կողմից վարչական չարաշահումներով նախընտրական քարոզ կազմակերպելու համար:
© Medialab.am