Արտաշատի բժշկական կենտրոնից այսօր դուրս է գրվել ծանր վիճակում եղած պացիենտ, ով հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի Ֆեյսբուքի էջը։
«Երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ մեզ մոտ է ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը: Մեր թիմի կողմից ցուցաբերված բարձրակարգ բուժօգնության շնորհիվ՝ պացիենտը ընդամենը 15 օրում բուժվել և դուրս է գրվել լիարժեք ապաքինված:
Նրան կենտրոնից այսօր ճանապարհեցին ծափահարություններով, բարեմաղթանքներով և գեղեցիկ ծաղկեփնջով»,- նշվում է հաղորդագրությունում: