Երևանի կենդանաբանական այգին մի քանի օր փակ կլինի

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի այցելուներ,

տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելությունների համար:

Կենդանաբանական այգում ընթանալու են հակահամաճարակային և սանիտարական աշխատանքներ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»: