Ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»: հենց այսպես է նշված պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Ողջամիտ փոխզիջումներ» ասելով Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային սեղանին դրված այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները»:
«Չենք լռելու»-ն Սերժ Սարգսյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի մասնակիցների և այլոց ուշադրությանն է ներկայացնում դեռևս անցյալ տարի նկարահանած իր տեսանյութը` Սերժ Սարգսյանի ասած «փոխզիջումների» հանդեպ արցախցի ժողովրդի վերաբերմունքի վերաբերյալ:
Տեսանյութում հասարակ արցախցիների կողմից հնչեցված կարծիքները գալիս են վկայելու, որ ազատագրված տարածքների հարցում ցանկացած «փոխզիջում» (որը ոչ այլ ինչ է, քան զիջում) հանգեցնելու է հայ ժողովրդի աննախադեպ բունտի: Ահա սա է այն պարզ իրողությունը, որ պետք է բացատրի Սերժ Սարգսյանը եվրոպացիներին, երբ վերջիններս իր վրա ճնշում են գործադրվում:
Արցախն ազատագրել է ժողովուրդը, իսկ նրա կարծիքը հետևյալն է.
http://www.youtube.com/watch?v=eEC9aZP_KCo&feature=plcp
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն