Առաջիկա շաբաթ-կիրակի օրերին պլանավորված տասնյակ հարսանիքներ ենք բացահայտել, որտեղ պետք է հրավիրված լինեին հարյուրավոր հյուրեր, մենք դա կասեցրել ենք, այսօր ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը քաղաքացիների վարքային մի քանի դրսևորումների մասին է նաև հայտնել։ Նրա խոսքով, արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ անցագրային կետին մոտենալիս մարդիկ դիմակը դնում են, հետո հանում:
«Ես երեկ ավելի քննադատաբար էի վերաբերվում ոստիկանության աշխատանքին, քան այսօր, որովհետեւ երբ ես երեկ տեսա հակահամաճարակային կանոնները չպահպանելու մասշտաբը, ես սարսափեցի այդ մասշտաբից:
Ոստիկանությունում էլ այդ վարքագծի կանոնները պահպանելու խնդիր կա: Մենք դեպքեր ենք տեսնում, որ ոստիկանության աշխատողներն էլ չեն պահպանում այդ կանոնները: Եթե ես վարակվել եմ, ես էլ չեմ պահպանել: Եկեք ընդունենք, որ բոլորս էլ սխալվել ենք ու միասին իրավիճակը վերցնենք մեր հսկողության տակ»,- հավելել է վարչապետը: