Բարձր տեխնոլագիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որի ղեկավարած գերատեսչության կազմում է գտնվում Հայփոստը, իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ամենախոշոր փոստային բաժանմունքների դիմաց իրականացվել են գծանշումներ, որոնք կօգնեն կենցաղային վճարումներ կատարող և փոստային ծառայություններից օգտվող քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորությունը ։
⛔️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94-2020 ցուցումի համաձայն՝
Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ
շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:
Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ ՉԵՆ տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:
Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը:
#ՊահպանենքՀեռավորություն #ՊահպանենքԱնվտանգությանԿանոնները
#ԿրենքԴիմակ