“STOP”.Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կրկին անգամ ձախողվել է

“STOP”.Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կրկին անգամ  ձախողվել է
“STOP”.Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կրկին անգամ ձախողվել է

Այսօր Երեւանում կայանալիք “STOP”  Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կրկին անգամ ձախողվել է: Փառատոնը չի կայանա:
Միջոցառման նախաձեռնող Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը, ով գրեթե մեկ տարի է փորձում է իրականացնել Հյաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի գաղափարը, «Մեդիալաբին» ասաց, որ վերջին պահին , արդեմ 10-րդ անգամ, կրկին անգամ հրաժարվել են իրենց դահլիճ տրամադրել`  միջոցառումն անց կացնելու համար:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը բուռն բացասական արձագանքների է արժանացել, ձեռնարկի դեմ իրենց բողոքի ձայն են բարձրացրել երիտասարդական բազմաթիվ կազմակերպություններ:

Փառատոնը կազմակերպվում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

«Ես իմ մտադրությունից հետ չեմ կանգնելու եւ վստահեցնում եմ, որ հետեւողականորեն շարունակելու եմ փառատոնի կայացման գործը», -«Մեդիալաբին» ասել է Գեորգի Վանյանը:

© Medialab.am